Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.12.2019 | 00:04
Շա­ման­դաղ­նե­րը կիջ­նեն թաց հո­ղին,
Այն­տեղ ան­թեղ­ված կա­րո­տի ձայ­նը եր­կինք տա­նե­լու,
Հավ­քե­րը ձյու­նած ծա­ռե­րի ճյու­ղին,
Համ­րո­րեն կեր­գեն եր­գե­րը չերգ­ված։
Ա­ռա­գաստ­նե­րը` ճեր­մակ-կա­պու­տակ,
Հոր մոտ կտա­նեն ա­ղոթք­նե­րը տաք`
Բա­րե­բա­նու­թ­յան լու­սե­ղեն ձայ­նով
Օվ­սան­նա կա­սեն մեզ Ստեղ­ծո­ղին:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ